‘Նոր Զելանդիայում մերժել են վիզա տալ մարդուն՝ իր քաշի պատճառով’

890

Նոր Զելանդիան հրաժարվել է վիզա տրամադրել ՀԱՀ քաղաքացի շեֆ-խոհարարին, քանի որ վերջինս չափազանց գեր է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ներգաղթի մարմիններն իրենց որոշումը հիմնավորել են նրանով, որ 130 կգ քաշի պատճառով Ալբերտ Բուիտենհուիսի մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ, և այդ դեպքում սոցիալական ծառայությունները ստիպված են լինելու վճարել նրա բուժման ծախսերը: Շեֆ-խոհարարն ու նրա կինն արդեն դիմել են ներգաղթի հարցերով զբաղվող նախարարին՝ նշելով, որ Բուիտենհուիսը վերջին տարիներին բավականին նիհարել է:

Ի դեպ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ վերջերս հրապարակված զեկույցում Նոր Զելանդիան երրորդ տեղն է զբաղեցնում այն երկրների ցանկում, որի բնակչությունը տառապում է ավելորդ քաշից, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում կրկին զանգվածային հուզումներ են սկսվել’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն հայտնել է եկեղեցու մասնակցությամբ լրտեսական դավադրության մասին’