Նոր Զելանդիան ապաստան է տրամադրել նախկին փոխնախագահին

479

Նոր Զելանդիան ապաստան է տրամադրել Աֆղանստանի նախկին փոխնախագահ Սարվար Դանիշին և նրա 13 ազգականներին՝ այն դեպքում, երբ հարյուրավոր աֆղանցիներ, որոնք օգնել են նորզելանդական զինված ուժերին, մնացել են սահմանի մյուս կողմում և հիմա վախենում են իրենց կյանքի համար, հինգշաբթի տեղեկացրել է Guardian թերթի կայքը։

Թերթը մեջբերում է Նոր Զելանդիայի էմիգրացիայի փոխնախարար Ֆիլ Թուայֆորդի խոսքն այն մասին, որ Դանիշը, որպես խազար փոքրամասնության ներկայացուցիչ, ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր ջանքերի համար։

Թերթը նաև նշում է, որ նա ոչ մի կերպ չի օգնել Նոր Զելանդիային Աֆղանստանում՝ ի տարբերություն նրանց, ովքեր ուղղակիորեն աջակցել են նորզելանդական զորքերին և այժմ անուշադրության են մատնվել։

Աֆղանցի խազարների նորզելանդական ընկերության նախագահ Աբդուլլա Նազարին ողջունել է նախկին փոխնախագահին և նրա ընտանիքի անդամներին ապաստանի տրամադրումը, բայց նաև նշել է, որ հարյուրավոր ուրիշ խազարներ տառապում են և կարող են դառնալ թալիբների զոհը։ «Դա պարզապես ազնիվ չէ»,- կարծում է Նազարին։

Guardian-ը նշում է, որ Դանիշն ինքը հրաժարվել է մեկնաբանություններից։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆազարբաևի դուստրը դիմել է հայրենակիցներին
Հաջորդ հոդվածըՉավարտվող պարտություն. ԱլիքՄեդիա