‘Նոր Զելանդիան չի փոխի իր դրոշը’

1623

Նոր Զելանդիայի բնակիչները քվեարկել են բրիտանական  Union Jack-ով պետական դրոշը փոխելու դեմ: Այդ մասին են վկայում համաժողովրդական հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ ընտրողների 56,61 %-ը քվեարկել է նախկին դրոշի օգտին, իսկ 43,16 %-ը՝ դրոշի նոր դիզայնի օգտին:

Երկրի վարչապետ Ջոն Քեյը հայտարարել է, որ Union Jack-ով պետական դրոշը չի արտահայտում ժամանակակից Նոր Զելանդիայի իրականությունը, և բացի այդ՝ այն հեշտությամբ կարելի է շփոթել նախկին բրիտանական ուրիշ գաղությների, օրինակ՝ ավստրալիական դրոշի հետ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իրաքյան զորքերն անցել են հարձակման’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը Մարտի 1-ը հիշատակի օր չի դարձնում’