Պատժամիջոցներ ՌԴ 14 քաղաքացու և յոթ կազմակերպության դեմ

337

Նոր Զելանդիան, Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ, նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 14 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձանց նկատմամբ, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Նանայա Մահուտան։

Ըստ նախարարի՝ պատժամիջոցների տակ են հայտնվել հիմնականում զինծառայողներ, պաշտպանական կառույցները և դրանց ղեկավարները, ռազմականացված կազմակերպություններ, ինչպես նաև ապատեղեկատվություն տարածողներ։ Մասնավորապես, պատժացուցակում են հայտնվել այն ընկերությունների ղեկավարները և բաժնետերերը, որոնք հրթիռներ և հրազեն են մշակում և արտադրում։

Սրանից առաջ Նոր Զելանդիան հակառուսաստանյան պատժացուցակն ընդլայնել էր հոկտեմբերի կեսերին։ Այն ժամանակ ցուցակում ընդգրկվել էին 51 թոփ-մենեջերներ և գործարարներ, 24 պաշտոնյաներ, որոնք կապ ունեն Ռուսաստանին նոր տարածքներ միացնելուն, և երկու ընկերություններ։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Ընկերոջս՝ Վահե Շահվերդյանի հիշատակին
Հաջորդ հոդվածըՉեն մասնակցի «հատուկ ռազմական գործողությանը»