‘Նոր զեկույց ԵԽԽՎ-ում մամուլի մասին. Անդրադարձ նաեւ հայաստանյան մամուլին ‘

1202

ԵԽԽՎ Մշակույթի, կրթության, գիտության եւ ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովում՝ Մատս Յոհանսոնի կողմից ներկայացվել է զեկույց, որը վերաբերվում է Եվրոպայում ԶԼՄ-ների ազատությանը: Զեկույցում խոսք է գնում նաեւ Հայաստանի մասին: «Հայաստանում, 2010 թվականին զրպարտանքի ապաքրեկանացմանը հետևեցին քաղաքացիական զրպարտանքի 30-ից ավել դատական հայցեր, որոնցից շատերը ներկայացվել էին բարձրաստիճան պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից ընդդեմ ԶԼՄ-ների: Հայաստանում նման մի շարք դատական հայցերի արդյունքում որոշ թերթեր ստիպված էին վճարել շատ բարձր տուգանքներ և կրեցին լուրջ վնասներ:  «Հայկական ժամանակ»-ի դեպքում, թերթը ստիպված էր վճարել 6 մլն դրամ, ինչը կազմում է մոտավորապես 16 հազար դոլար՝ երեք խորհրդարանականներին առանձին-առանձին, ովքեր հաղթել էին այդ դատը: Թերթ կարողացավ վճարել այդ տուգանքները միայն իր ընթերցողների շրջանում անցկացված հանգանակության շնորհիվ»,- նշված է զեկույցում: ԱԺ ընտրությունների մասով զեկույցում գրված է. «2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտությունների դեպքում, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, եւ Եվրոպական պառլամենտի միջազգային դիտորդների միասնական պատվիրակությունը զեկուցեց  ընտրական գործընթացների ամբողջականության վերաբերյալ հասարակական անվստահության ընդհանուր պակասի մասին: Մի շարք հեռուստաալիքների կողմից կիրառվող պրակտիկան՝ իրենց լրատվական հաղորդումներում օգտագործել նյութեր, որոնք վերցված են վճարվող քաղաքական գովազդներից, կասկածի տակ դրեցին իրենց լրատվության հանդեպ վստահությունը: Հայկական լրագրողական որոշ խմբեր, ներառյալ հետաքննող լրագրողների ոչ կառավարական կազմակերպությունը, տեղեկացրել են այն մասին, որ մամուլի քաղաքական անկախությունը եւ նախընտրական արշավի ընթացքում կարեւոր հարցերի ազատ լուսաբանման հնարավորությունը՝ ներառյալ կոռուպցիայի մեջ մեղադրանքները, լրջորեն խոչընդոտվում էին ինքնագրաքննության ճնշման արդյունքում: Լրագրող հետաքննողները նաեւ տեղեկացրել են, որ ահաբեկման դեպքերը, այդ թվում անձնական սպառնալիքներն ուղղված լրագրողների դեմ, հասան աննախադեպ մեծ չափերի. կոնկրետ 33 դեպք՝ 2011 թվականի հունվարից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: 2012 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք, ներառյալ երկու դեպք ԱԺ ընտրությունների ընթացքում: Լրագրողները նաեւ բախվել են քաղաքական գործիչներին եւ այլ հասարակական դեմքերին զրպարտելու հետ կապված տասնյակ հայցերի»: Անդրադարձ կա նաեւ հեռուստաընկերությունների ազատությանը, որտեղ նշվում է, որ 2010-ին, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը կարգավորող մարմնին նոր լիազորություններ տվեց՝ շնորհել եւ հետ կանչել հեռահաղորդակցման արտոնագրերը, ինչը ինտենսիֆիկացրեց հեռարձակողների վրա ճնշումը՝ իշխանավորներին քննադատաելուց խուսափելու կամ այդ քննադատության տոնայնությունը թուլացնելու հարցում:

   

Նախորդ հոդվածը‘2013 թ. Մեռելոցները՝ կրկին ոչ աշխատանքային’
Հաջորդ հոդվածը‘Երևանի գլխավոր տոնածառը պատրաստված է 6000 ճյուղերից, 50 հազար լուսադիոդային սարքերից, որոնց երկարությունը 17 կմ’