Նոր կառավարություն են կազմում

420

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը երկրի խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը։

Նա խոստացել էր այդ բանն անել երկուշաբթի առավոտյան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովից առաջ, որում ընդգրկված երկրների զինծառայողներն այժմ Ղազախստանում են։

Երեքշաբթի խորհրդարանի նիստում Տոկաևը հրամանագիր է ստորագրել Ալիխան Սմաիլովին վարչապետ նշանակելու մասին, որը կառավարության ղեկավարի պարտականություններն ստանձնել էր հունվարի 5-ից։ Նույն օրը նախագահն արձակել է Ասկար Մամինի ղեկավարած կառավարությունը, որի օրոք երկրում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցերը հեղուկ գազի գնի աճի կապակցությամբ, սակայն շատ արագ վերածվել էին իշխանության ամբողջական փոփոխության պահանջով ցույցերի։

Սկզբնապես խաղաղ ցույցերին փոխարինել էին զինված ընդհարումները ուժային կառույցների հետ, որոնք ուղեկցվում էին հրկիզումներով ու նաև դիակապտությամբ։ Այդ իրադարձությունների ընթացքում զոհերի ստույգ թիվն առաջվա պես հայտնի չէ, սակայն որոշ հաշվարկներով, խոսքը վերաբերում է տասնյակ կամ գուցե և հարյուրավոր զոհերի մասին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» հարձակվողը կես տարի անց վերսկսել է մարզումները
Հաջորդ հոդվածըՋոկովիչ․ Չեմ պատվաստվել, բայց երկու անգամ վարակվել եմ կորոնավիրուսով