‘Նոր հոդված` օֆշորային սկանդալի վերաբերյալ’

2525

Հետքը հրապարակել է Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության վերաբերյալ հերթական սենսացիոն հոդվածը: Մեջբերում ենք հոդվածից մի հատված

 «Փաստորեն, Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց մի քանի ամիս հետո Աշոտ Սուքիասյանն արդեն պատվիրակություններ էր բերում Հայաստան եւ կազմակերպում հանդիպումներ: Հենց այս հանդիպումից հետո է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը որոշել զարգացնել ադամանդագործությունը եւ Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն: Հենց այսպիսի տողեր կան «Ամերիաբանկի» կազմած բիզնես ծրագրում:

Անհասկանալի է, թե«Ամերիաբանկն» ինչպես է նման բիզնես ծրագրի առկայությամբ համաձայնել տրամադրել 12 մլն դոլարի վարկ: «Ամերիաբանկը» լռում է, մեր հարցերին չի պատասխանում ոչ բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ոչ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Փոխարենը բանկը հապճեպ փորձում է Փայլակ Հայրապետյանի գրավադրած գույքն իրացնել: Բանկին թվում է, որ այդ ճանապարհով կփակվի նաեւ վարկային այս պատմությունը:

Անհասկանալի է նաեւ, թե ինչու Փայլակ Հայրապետյանի փաստաբաններն առայսօր բանկի դեմ դատական հայց չեն ներկայացրել, քանի որ կեղծիքներ կան բանկի իսկ կազմած բիզնես ծրագրում: Ըստ երևույթին, այս վարկի համար ինչ-որ մեկը բանկում բարեխոսել է:

Այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կարող են տալ իրավապահները: Աշոտ Սուքիասյանը միայն «Ամերիաբանկից» չէ, որ վարկ է վերցրել: Նա 4,5 մլն դոլար վարկ է ստացել նաև «Պրոմեթեյ» բանկից: Օֆշորային ընկերություններից փոխանցումներ կան նաեւ դեպի «Պրոմեթեյ» բանկ»:

Շարունակությունը՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ բնակարանում’
Հաջորդ հոդվածը‘Մեսին Իսպանիայի հարկային ծառայությանը կվճարի եվս 15 միլիոն եվրո’