‘Նոր մանրամասներ գերեվարված հայ զինվորի մասին’

1826

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն տեղյակ է օգոստոսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում գերի ընկած հայ զինվորի մասին: ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդմամբ` իրենց ադրբեջանցի գործընկերները ևս տեղյակ են, բայց քանի որ Ադրբեջանում այսօր ոչ աշխատանքային օր է, այլ տեղեկատվություն առայժմ հնարավոր չէ պարզել: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կայցելեն ռազմագերուն, սակայն դեռ պարզ չէ, թե այցը երբ կլինի:

22-ամյա Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, ով՝ հատելով ղարաբաղաադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում, Աշտարակի Ոսկեվազ գյուղից է: Նրա մայրն ու տատիկը վատառողջ են, նոր են վիրահատություն տարել, իսկ եղբայրը վերջերս է վերադարձել ծառայությունից: Նշենք, որ Հակոբը տեսողական խնդիրներ ունի:

www.7or.am 

Նախորդ հոդվածը‘Իրանում զանգվածային համաներում է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստները կարմիր գծեր են ներկել քաղաքապետարանի ավտոկայանատեղում (տեսանյութ)’