‘Նոր մանրամասներ ինքնասպանությունից. հայտնաբերվել է երկտող’

1238

Այսօր` հունվարի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում 45-50 տարեկան տղամարդը Կիևյան կամուրջից իրեն ցած է նետել

Կիևյան կամուրջի վրա հայտնաբերվել է երկտող, որտեղ մասնավորապես գրված է. «ես զոհ եմ գնում հանուն իմ ծնողների, բարեկամների ու հարազատների համար», հայտնում է shamshyan.com-ը:

Սակայն դա նրա կողմից է գրված, թե ոչ` կպարզվի քննության ընթացքում: Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ` պարզելու համար մահացածի ինքնությունն ու բնակության վայրը:

Նախորդ հոդվածը‘Սոկոլով – Արոնյան, Անանդ – Կառլսեն. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստանում առաջին անգամ արհեստական բեղմնավորմամբ երեխաներ են ծնվել’