‘Նոր մանրամասներ «Խաչիկյանի գործից». Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել 53 անձինք’

1100

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում 2013 թ. հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և այդ ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարևաններ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ

ընդհանուր առմամբ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են 53 անձինք (2-ը` հետախուզվող): Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 376.716.903 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 51.773.902 ՀՀ դրամը:

Մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 9 քրեական գործ 28 անձանց վերաբերյալ:

3 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի կիրառման հիմքով, իսկ 4 անձի նկատմամբ` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հիմքով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում գտնվող դրվագներով մեղադրյաները 18-ն են (2-ը` հետախուզվող), որոնցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2012 թ. դեկտեմբերի 26-ին ավարտվել է մասնավորապես  Վազգեն Խաչիկյանի վերաբերյալ քրեական գործի մասը. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով:

Հիշեցնենք, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանն այժմ ձերբակալված է: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ-ի 179 հոդված 3 մասի 1 և 2 կետերով(կազմակերպված խմբի կողմից առանձնակի մեծ չափերով յուրացում կամ հափշտակում), 178 հոդվածի 3 մասի 1 կետով (առանձնակի մեծ չափերով մեքենայությունների իրականացում) և 314 հոդվածով (պաշտոնական դիրքի չարաշահում):

Նախորդ հոդվածը‘Ուգո Չավեսի երդմնակալությունը անորոշ ժամանակով հետաձգվում է’
Հաջորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. «Շախտյորը» պետք է բոլորից մի մակարդակ բարձր լինի’