‘Նոր մանրամասներ Սյունիքի զորամասում տեղի ունեցած միջադեպից’

1792

Ինչպես արդեն հաղորդել էինք, Սյունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկում մեկ զինծառայող զոհվել, մյուսը վիրավորվել է:

Նախնական վարկածով՝ Նախիջևանի և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների մոտ, Ագարակում տեղակայված զորամասի մարտական հենակետում զինծառայողները վիրավորվել են հակառակորդի գնդակից:

Հակառակորդի գնդակի թիրախ են դարձել ժամկետային զինծառայողներ Արթուր Գառնիկի Ասոյանը և Նորայր Արարատի Պետրոսյանը:

Այս մասին eMedia.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց, որ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի ՌՕՈՒ-ն պատասխան հարված է հասցրել Լիբանանի տարածքին’
Հաջորդ հոդվածը‘«Դիպլոմատիկ պասպող» հաճախորդին’