‘Նոր մեղադրանքներ՝ Բլատերի ու Պլատինիի հասցեին’

1092

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերին ու ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին կարող է նոր մեղադրանք առաջադրվել հերթական կոռուպցիոն գործողության վերաբերյալ՝ գրում է «Frankfurter Allgemeinen»-ը:

Հաղորդվում է, որ Բլատերը ևս մեկ խոշոր գումարային փոխանցում է կատարել Պլատինիի՝ Փարիզում գտնվող գրասենյակ:

Ներկա պահին Շվեյցարիայի դաշնային դատախազությունը որոնումներ է կատարում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ պարզելու գումարի փոխանցման մանրամասներն ու այն, թե ինչպես են ծախսվել փողերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պլատինին ու Բլատերը վեց տարով հեռացվել են ֆուտբոլից:

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոնը. «Լեսթերն» առաջնության ավարտից երեք տուր առաջ կապահովի չեմպիոնությունը’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը և մեր ժամանակի 6 մյուս լավագույն շախմատիստները. GQ-ի վարկանիշը’