‘Նոր Նորքում տեղամասից դուրս նշումներով ընտրացուցակներ էին շրջանառվում (տեսանյութ)’

4688

Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 6, 7, 8 շենքերի բակում iLur.am-ի արտահաստիքային լրագրող Հասմիկ Գրիգորյան մայիսի 5-ին տեսախցիկով ֆիքսել է  երեք մարդու, որոնցից մեկի ձեռքին եղել են ընտրացուցակներ՝ ինչ-որ նշումներով: Տեսնելով, որ իրենց տեսանկարահանում են, կինն անմիջապես պահել է ցուցակները, իսկ կողքին կանգնած տղամարդկանցից մեկը բռնել է լրագրողի ձեռքը՝ փորձելով արգելել տեսանկարահանումը, ինչի արդյունքում տեսախցիկն ընկել է:

Հասմիկ Գրիգորյանը ահազանգել է ոստիկաններին, ովքեր միայն 20 րոպե ուշացումով կարողացել են հասնել դեպքի վայր: Լրագրողին հրավիրել են ոստիկանական բաժանմունք՝ բացատրություն տալու համար, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել լրագրողական աշխատանքը չդադարեցնելու նպատակով բացատրություն տալ ավելի ուշ:

Նկատենք, որ այդ տարածքում են գտնվում Նոր Նորքի  2/30 և 2/29 ընտրատեղամասերը:  

Նախորդ հոդվածը‘Հանձնաժողովի ՀԱԿ անդամը պարզաբանում է «հարբած» նախագահի հետ կապված միջադեպը’
Հաջորդ հոդվածը‘Մայրության համար ամենաբարենպաստ երկիրը Ֆինլանդիան է’