‘Նոր պայթյուն Դամասկոսում. Հինգ մարդ զոհվել է’

912

Ուրբաթ Դամասկոսում ականապատ ավտոմեքենայի պայթյունից հինգ մարդ մահացել, 30-ը մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական հեռուստաալիքներին:

Պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի հարավում գտնվող Դաֆ էշ-Շուկ թաղամասում՝ Օմար իբմ Խատտաբ մզկիթի մոտ: Ըստ աղբյուրի, զոհերի թիվը կարող է մեծանալ:

Այսօր Սիրիայում սկսել են տոնել մահմեդական զոհաբերության տոնը, որը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 29-ը: Սիրիայի իշխանությունները հատարարել են, որ դադարեցնում են ռազմական գործողությունները այս ընթացքում: Սակայն ընդդիմադիր մմի քանի զինված խմբավորումներ հայտատարել են, թե շարունակելու են զինված պայքարը, քանի որ չեն վստահում Ասադի վարչակարգին: 

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լավագույն թիմերի վարկանիշը. 1-ինը «Բարսելոնան» է, «Շախտյորը»՝ 12-րդն է’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. ԱԳ նախարարների հանդիպումից հետո ոչ մի փոփոխություն չի լինի ‘