‘Նոր սահմանադրության հանրաքվեի երկրորդ օրը Եգիպտոսում’

859

Եգիպտոսում այսօր նոր սահմանադրության նախագծի հանրաքվեի երկրորդ օրն է: Երեկ ընտրատեղամասերի դիտորդները գրանցել են բարձր մասնակցություն: Ակնկալվում է, որ քվեարկությանը կմասնակցի ավելի քան 50 միլիոն քաղաքացի: Տեղական փորձագետները չեն կասկածում, որ եգիպտացիներն «այո» կասեն երկրի հիմնական օրենքի նախագծին:

Հանրաքվեից հետո պետք է կայանան խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Նախագահական ընտրություններում ամենահավանական թեկնածուն համարվում է գերագույն գլխավոր հրամանատար Աբդուլ Ֆաթահ Աս-Սիսին, որն առանցքային դերակատարում է ունեցել Մոհամեդ Մուրսիի ռեժիմի տապալման գործում:

Եգիպտոսում խստացվել են անվտանգության միջոցառումները, ընտրատեղամասերը հսկում են ավելի քան 300 հազար ոստիկաններ և զինվորականներ: Այնուամենայնիվ, առաջին օրն  արդեն իսկ չի անցել առանց բախումների: Հաղորդվում է 10 զոհերի մասին: Երկու պայթյուն է որոտացել, մեկը՝ Կահիրեի արվարձանում, երկրորդը՝ Մահալլա քաղաքում, տուժածներ չեն եղել:

Արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժումն իր կողմնակիցներին կոչ է արել բոյկոտել հանրաքվեն, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սնոուդենը կմտնի «Ազատ մամուլի հիմնադրամի» տնօրենների խորհրդի կազմի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը և Pussy Riot-ը հավակնում են «Չարագործ» և «Տարվա հերոս» մրցանակներին’