‘Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը հետաձգվեց մեկ ամսով’

4494

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ որոշեց փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար հետաձգել նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդրումը, ինչպես նաև էժանացնել դրանք:

Նոր որոշման համաձայն ՀԴՄ-ների ձեռք բերման համար սահմանված ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 1-ը՝ նախկին հուլիսի 1- փոխարեն:

Մինչեւ այս տարվա օգոստոսի մեկը պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներ ունենան 30 միլիոնից ավել շրջանառություն ունեցող տնտեսվարողները, նրանց համար ՀԴՄ-ի գին է սահմանված 350 հազար դրամը: 10-ից 30 միլիոն շրջանառություն ունեցող գործարարի համար ՀԴՄ-ի գինը 120 հազար դրամ է, 5-ից 10 միլիոնի դեպքում՝ 80 հազար դրամ:

Մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար հսկիչ դրամարկղային մեքենաների իրացման գինը սահմանվելու է առավելագույնը 60 հազ դրամ: Նախատեսվում է նաև 50 % զեղչ կիրառել սահմանամերձ գյուղերի համար:

Նախորդ հոդվածը‘Օդային փոխադրումների ոլորտում առկա է ուղևորների թվի և չվերթերի ավելի քան 25 տոկոս աճ ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի եղբոր վրա էլեկտրաէներգիայի թանկացումը չի ազդի’