‘Նոր սեքս-սկանդալ Իսրայելի բանակում (տեսանյութ)’

3496

 «YouTube»-ում դարձյալ հայտնվել է Իսրայելի բանակում զինվորական ծառայություն անցնող կիսամերկ աղջիկների պատկերող տեսանյութ: Այս անգամ համացանցում հայտնված տեսանյութը  նկարահանվել է զորամասում:

Կադրերն իր կայքում առաջինը հրապարակել է իսրայելական Channel 2 հեռուստաալիքը: Տեսանյութում 3 աղջիկ ներքնազգեստով պարում են ինքնաձիգի շուրջ:

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է մի կին եբրայերենով ասում, որ պատրաստվում է տեսանյութը ներբեռնել Facebook-ում ու նշել կադրերում երևացող աղջիկներին:

Ինչպես ենթադրում է բրիտանական The Sun պարբերականը, նոր տեսանյութը կհարուցի բանակի ղեկավարության զայրույթը, որը վերջերս դատապարտող հայտարարություններ էր արել՝ ուղղված համացանցում ներքնազգեստով լուսանկարներ տեղադրած կին զինծառայողներին: Լուսանկարներն արվել էին Իսրայելի զորամասերից մեկում:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք բանակի ղեկավարությունը ծանոթացե՞լ է հերթական սադրիչ տեսանյութի հետ: Սակայն, ինչպես հայտնում է Ynet-ը, օրերս Իսրայելի բանակում հրաման է արձակվել սահմանափակել զինծառայողների կողմից սոցցանցերի օգտագործումը:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է 10 միլիոն ֆունտ վճարել Վիլաշ-Բոաշի համար’
Հաջորդ հոդվածը‘Մեղրեցիները պահանջում են քաղաքը չդարձնել հանքավայր’