‘Նոր Օռլեանի «Mardi Gras» կառնավալի երեք գույները ‘

789

Երեքշաբթի երեկոյան մեկ միլիոնի չափ  պճնված ցուցարարներ դուրս կգան Նոր Օռլեանի փողոցները, որպեսզի «Mardi Gras»-ի (ֆրանսերենից թարգմանած՝ «յուղալի երեքշաբթի») երթով անցնեն քաղաքի փողոցներով, հաղորդում է РИА Новости-ն:

Ոչ ոք ստույգ չգիտի, թե քանի տարեկան է նորօռլեանական կառնավալը: Առաջին հիշատակումը դրա մասին վերաբերում է 1699 թ.: 1733 թվականից այն հիշատակվում է քաղաքի պաշտոնական փաստաթղթերում՝ որպես պարահանդեսների և դիմակահանդեսների շարք: Իսկ կառնավալի արքան, ըստ ավանդության, հայտնվել է յան բանից հետո, երբ մեծ իշխան Ալեքսեյ Ռոմանովը 1872 թ. ժամանել է Նոր Օռլեան՝ իր սիրեցյալի՝ ամերկացի դերասանուհի Լիդիա Թոմփսոնի ետևից: Դրանից հետո ամեն տարի կառնավալը գլխավորում են տեղացիներց ընտրված «թագավորն» ու «թագուհին»: Կառնավալի երեք գույները՝ մանուշակագույն, դեղին և կանաչ, որոնք խորհրդանշում են արդարություն, ուժ և հավատ, նույնպես ընտրել է իշխան Ալեքսեյ Ռոմանովը:

Ակնկալվում է, որ այս տարի կառնավալին կժամանեն մեկ միլիոն զբոսաշրջիկներ, որոնք տոնակատարության ընթացքում կծախսեն մոտավորապես 300 միլիոն դոլար:

Նախորդ հոդվածը‘Անցած տարվա 10 ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում՝ ինքնավնասման 86 դեպք ‘
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը պատրաստ է ահաբեկչությունն արմատախիլ անելու համար՝ թույն խմել և մեռնել’