‘Նոր iPad-mini-ի շնորհանդես-վաճառքը Նյու Յորքում «Սենդիի» պատճառով անշուք է ստացվել’

934

Շուրջ հազար գնորդներ ուրբաթ օրը հավաքվել են Apple ընկերության՝ Նյու Յորքի Հինգերորդ ավենյուի վրա գտնվող ամենահայտնի խանութի առաջ՝ մասնակցելու մինի iPad-ի վաճառքի շնորհանդեսին, սակայն սպասվող աժիոտաժը չկար. պատճառը, հավանաբար, «Սենդի» փոթորիկն էր:

«Սենդին» Նյու Յորք նահանգում շուրջ 40 մարդկանց մահվան պատճառ է դարձել, հոսանքազրկել է Մանհեթթենի կեսը, եւ խախտել է տրանսպորտային կապը: Շատերը նույնիսկ կարծում էին, որ տարերքի պատճառով մինի-գաթջեթի շնորհանդեսը կհետաձգվի: Վաճառքի մեկնարկը հետաձգվել է մեկուկես ժամով՝ մինչեւ առավոտյան ժամը 10-ը, հավանաբար, հետաքրքրությունը փոքր-ինչ մեծացնելու համար, չնայած որ ավելի շուտ եկածները ակնհայտորեն ձանձրանում էին: Աղբյուրը նշում է, որ խանութի բացմանը սպասող գնորդները, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ խուսափում էին մամուլի հետ շփումներից եւ նույնիսկ խանութ մտնելու համար շրջանցող ճանապարհներ էին փնտրում:  Այնուամենայնիվ, հաճախորդներից մեկը հավանել է նոր iPad-ը: «Այն ավելի փոքր է նախորդներից, հարմար է կրեը: Այն ամենուր տեղավորվում է, նունիսկ բաճկոնիս գրպանում», — ասել է մի երիտասարդ, որը խանութի բացմանն էր սպասում գիշերվա 2 անց կեսից: 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում ցուցարարները պահանջում են ընդունել շարիաթի նորմերը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի երկրորդական պաշտոնյան հեգնել է Վրաստանի նոր իշխանություններին’