‘Նոր Lamborghini-ի պատվերի համար պետք է սպասել մինչեւ 2014 ամառ(Լուսանկարներ)’

955

Ընդամենը երեք ամիս առաջ հանրության դատին ներկայացված Lamborghini Aventador Roadster-ի պատվիրված նմուշների քանակը հասել է կրիտիկական կետի: Ըստ Auto Motor und Sport ամսագրի, չնայած, որ պաշտոնապես վաճառքը չի մեկնարկել, բայց այսօր արդեն ավտոարտադրողը մինչեւ 2014-ի ամառը պատվեր ունի վերցրած:

Lamborghini Aventador Roadster սուպեր քարը հագեցված է 700 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով: Այս համադրությունը հնարավորություն է տալիս նրան 100 կմ/ժ արագություն հավաքել 3 վայրկյանում: Մեքենան կարող է առավելագույնը 350կմ/ժ արագություն հավաքել:

Ավտոմեքենայի գինն սկսվում 300 հազար եվրոյից: Սակայն, եթե հաճախորդը չի ցանկանում սպասել մինչեւ հաջորդ տարվա ամառ՝ «երազանքի ամտոմեքենան» ստանալու համար, նա կարող է այն ձեռք բերել հատուկ թանկ գնով:  

Նախորդ հոդվածը‘Բերլուսկոնիի դեմ դատը կհետաձգվի նախընտրական ելույթի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանի կանայք դժգոհ են բռնաբարությունը պատժող նոր օրենքից’