‘«Նուբարաշենում» դատապարտյալի հանձնուքի մեջ թմրադեղ են հայտնաբերել ‘

847

Հունվարի 9-ին, ժամը 16:30-ի սահմաններում, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Կ. Ա.-ին այցելած քաղաքացուհի Ն. Ս.-ի հանձնուքի զննությամբ երկու օճառի մեջ հայտնաբերել և առգրավել են  սուբոտեքսանման 6 դեղահաբ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: Այս մասին iLur.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Նախորդ հոդվածը‘Ստեփանակերտի օդանավակայանը համալրված է բավարար չափով մասնագետներով ‘
Հաջորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմը 11 առաջարկ է ստացել’