‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ հետախուզվում է երեք անձ’

2906

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում մարտի 4-ին տեղի է ունեցել փոխհրագություն, որի հետեւանքով մահացել է երեք անձ՝ Դրաստամատ Թադեւոսյանը, Լեւոն Ղազարյանը եւ Մեսրոպ Մելիքյանը: Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ հետախուզում է հայտարարվել գործով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ:

Ոստիկանությունը կոչ է անում հիշյալ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: 

Նախորդ հոդվածը‘Քրեակատարողական հիմնարկներից երեքի պետերը փոխվել են ‘
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցի որոշ առանձնահատկություններ’