‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը դադարեցրել է հացադուլը’

1104

Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են հունվարի 21-ին հացադուլ հայտարարած կալանավոր Արթուր Պետրոսյանին: 

Կալանավորը հացադուլի միջոցով բողոքում էր, որ իր նկատմամբ սկզբնական շրջանում որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունով քաղաքից չբացակայելը, փոխվել է` կալանքի:

Արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Հաբեթ Մարտիրոսյանն ու Արտակ Բարսեղյանը կալանավորի հետ առանձնազրույցի ընթացքում հորդորել են դադարեցնել հացադուլը, և խնդիրը լուծել այլ եղանակով: Արդյունքում Արթուր Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը և դիմումով աջակցություն խնդրել Պաշտպանից:

Պաշտպանին ուղղված դիմումով Արթուր Պետրոսյանը խնդրել է Պաշտպանի միջնորդությունը` որպես խափանման միջոց կիրառել ոչ թե կալանավորումը, այլ ստորագրությունով` չբացակայելը, քանի որ իր խնամքի տակ են գտնվում երկու անչափահաս երեխաներ: 

Նշենք, որ կալանավորի հացադուլ հայտարարելու մասին տեղեկատվությունը երեկ տարածվել էր զանգվածային լրատվամիջոցներում:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են գոյատևում Վարդանիկի եղբոր առյուծները Գյումրու կենտրոնական այգում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Արոնյան – Վան Հաո. Ուղիղ’