‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 30-ամյա կալանավոր է մահացել’

1295

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, 30-ամյա Դավիթ Սարոյանին հունիսի 27-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Այս մասին News.am-ի թղթակցին ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նրա փոխանցմամբ՝ կալանավորի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դավիթը երեկ վատ է զգացել, ժամը 11.45-ին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և վերակենդանացման բաժանմունքում ժամը 12.05-ին մահացել է:

Դավիթ Սարոյանը նախկինում 3 անգամ ազատազրկման է դատապարտվել է, իսկ ներկայումս պատիժ էր կրում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2 տարի 10 ամիս ժամկետով:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Անդարդը, կամ՝ հայ-վրացական հարաբերությունների հերն էլ անիծած’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը’