‘Նուլանդի խոսքերը՝ Ուկրաինայում ԵՄ-ի դերի մասին, վիրավորել են Մերկելին’

1052

Ինչպես հաղորդել է Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցիչը, Անգելա Մերկելը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի արտահայտությունները Եվրամիության վերաբերյալ «բացարձակապես անընդունելի են»:

Արդեն տեղեկացրել ենք, որ հինգշաբթի օրը ինտերնետում էր հայտնվել մի ձայնագրություն, որում, ենթադրաբար՝ Նուլանդը և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը քննարկում են Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը, և Նուլանդը ԵՄ-ի դերը ճգնաժամի կարգավորման հարցում բնորոշում է անպարկեշտ բառով: Ըստ Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցչի՝ Մերկելը համոզված է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը «հրաշալի է աշխատում» Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Իսկ սկանդալի գլխավոր «մեղավորը»՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը, երեկ Կիևում մամլո ասուլիսի ընթացքում հրաժարվել է մեկնաբանել ինտերնետում տեղադրված ձայնագրությունը: «Ես չեմ մեկնաբանի դիվանագետների մասնավոր զրույցը,- հայտարարել է նա,- միայն, գուցե, ասեմ, որ հրաշալի էին աշխատել, և ձայնագրությունը շատ հստակ էր»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Ալիշան» ՍՊԸ-ն ու «ՀայՌուսԳազարդ»-ը իրար դատի կտան. Tert’
Հաջորդ հոդվածը‘Ռեփ կատարողը ներողություն է խնդրել Լուկաշենկոյին դժոխք ուղարկելու համար’