‘Նույնիսկ եթե կարագի տեղը բանան վաճառեն, ասում են քաղաքական պատվեր. Գալուստ Սահակյանը՝ Օսկանյանի գործի մասին ‘

965

Քաղաքական պատվեր որակելը մոդայիկ երևույթ է, մարդիկ մտածում են, որ քաղաքականությամբ զբաղվելը մի աստվածային զորություն է, որ ամեն ինչից իրենց փրկում է: Լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե իրեն որպես մեղադրյալ ներգրավելը քաղաքական պատվեր է:

«Ժամանակին նորից նման միջոցառումներ ձեռնարկվել է, բայց չի որակվել որպես քաղաքական պատվեր: Այսօր մեր քաղաքական դաշտն այդպիսին է. նույնիսկ եթե կարագի տեղը բանան վաճառեն, ասում են քաղաքական պատվեր: Դա մեր լեքսիկոնից պիտի վերանա», — ասաց Սահակյանը:

Սահակյանի կարծիքով՝ պետք է ավելի խիստ պատիժներ կրեն այն մարդիկ, որոնք հասարակության մեջ հայտնի են և հասարակության մեջ դերակատարում ունեն: iLur.am-ի դիտարկամը, թե բոլոր մարդիկ, անկախ իրենց գործունեությունից, հավասար են օրենքի առաջ, Գալուստ Սահակյանն այսպես պատասխանեց.

«Դատավարական օրենսգիրքը պատժաչափը որոշելիս մեղմացուցիչ հանգամանքներով հոդվածներ ունի, որոնց կիրառման դեպքում մեղմանում են պատիժները: Այս դեպքում եթե հասարակության մեջ հայտնի մարդ է, այդ մեղմացուցիչ հանգամանքերը պիտի հաշվի չառնվի»:

«Նույնիսկ եթե այդ մարդը հանրապետակա՞ն է», — հետաքրքրվեցինք պատգամավորից: Նա պատասխանեց, որ «մինչև հիմա հիմնականում պատիժները կրել են հենց հանրապետականները»:

iLur.am-ի հարցին, թե ինչո՞ւ Վարդան Այվազյանի դեպքում «պատժամիջոցներ» չեն կիրառվում, հանրապետական պատգամավորն ասաց, թե դա «անհեթեթ հումորի հասնող երևույթ է, անտրամաբանական, որևէ կրիմինալ, որևէ իրավաբանական հիմք չունեցող գործ է»:

Նախորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Նալբանդյանի և Մամեդյարովի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սորոսը Օբամայի նախընտրական հինադրամ է փոխանցել $1 միլիոն’