‘Նույն անհատական տվյալներն ունեցող 222 ընտրող կա ‘

1091

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ «www.hetq.am» կայքի 2013 թ. փետրվարի 13-ի «Հայտնաբերվել են կրկնակի գրանցում ունեցող բազմաթիվ ընտրողներ» հրապարակման համաձայն՝ հայտնաբերվել են 104 անձանց տվյալներ, ովքեր ընտրական ցուցակում կրկնակի են ընդգրկված:

Ընտրողների ցուցակներում միևնույն անձի անհատական տվյալները կրկնակի ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս պահի դրությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն գոյություն ունեն ոչ թե 104, այլ 111 անհատական տվյալների համընկումով 222 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են:

Միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկին կարելի է ծանոթանալ ՀՀ ոստիկանության կայքում:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը մատուցել է իր վերջին պատարագը’
Հաջորդ հոդվածը‘«Վրացական երազանքի» և «Միացյալ Շարժման» անդամների բանավեճը վեր է ածվել ծեծկռտուքի (տեսանյութ)’