‘Նույն զորամասում ամիսներ առաջ ևս մեկ ինքնասպանություն էր եղել. Մամուլ’

1141

ԼՂՀ զորամասերից մեկում, ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր հավաստի տեղեկություններով՝ ապրիլին իր որդու ծառայած զորամասում ևս մեկ զինվոր է ինքնասպան եղել.

 «Այն, ինչ ինձ ասել են, հաստատ է: Եվ ես, ինչպես իմ տղայի, այնպես էլ ապրիլին ինքնասպան եղած զինվորի դեպքի հետ կապված, անպայման գնալու եմ այդ զորամաս: Անգամ ինձ տեղեկություն է հասել, որ ապրիլ ամսվա դեպքի հետ կապված՝ նույն զո­րամասից ևս մեկ հրամանատարի՝ Սմբատ Գրիգորյանին, պաշտոնից հեռացրել են: Ասում են, որ կատարվածը բարդել են այդ հրամանատարի գլխին: Հիմա այլ բան չեն ասում, քանի որ զորամասում լարված վիճակ է»: «Ժողովուրդ»-ին ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը   հաստատել է, որ նույն զորամասում ապրիլի 19-ին նման դեպք արձանագրվել է. «Ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած զինվորը Երևանի բնակիչ Րաֆֆի Մարաշյանն է եղել»:

Նախորդ հոդվածը‘Սահակ Մուրադյանի ցուցահանդեսի բացումը. Կյանքը առանց «գլամուրի» եւ «թիթիզությունների». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կիպրոսի դատախազից դեռ «խաբար» չկա. Մամուլ’