‘Նունե Եսայան. Հերիք է գումարների մասին խոսեն’

1838

«Ես արտիստ եմ, իմ գործն եմ անում գլուխս կախ, ում ուզում է` դուր գա, ում ուզում է՝ դուր չգա, իմ գործն եմ անում, ու լավ եմ անում իմ գործը, գիտեմ, որ բարությունից բացի, ոչինչ իմ ազգի համար չեմ անում, մնացածը ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է հորինում, ով ինչ գիտի: Ինձ ընդհանրապես այդ բաները չի հետաքրքրում, ես գործ եմ արել, թող գնան ուրիշ տեղից ճշտեն, ինձնից ոչինչ չեն կարող ճշտել: Թող խոսեն համերգից, թող խոսեն, թե ինչ լավ բան եմ արել, որ պատմություն եմ արել, երգել եմ մեր վերջին հարյուրամյակների մասին, դրանց մասին թող խոսեն, հերիք է գումարների մասին խոսեն»,-այսպես է News.am-ի հետ զրույցում արձագանքել Նունե Եսայանը՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգից հետո մամուլում նրա հասցեին տեղ գտած քննադատությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ (շուրջ 135 000 դոլար): Ճիշտ այսքան գումար էր կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Երիտհանրապետականներն ու Մաքսային Միությունը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում բերման են ենթարկել բլոգերի ‘