‘Նրանք «գրավել» են աշխարհը, իսկ Մեսսին՝ ոչ ‘

944

Ընդամենը մեկ ավար է պակասում Մեսսին, որպեսզի ծերության տարիներին կարողանա հանգիստ խղճով ասել.  «Կյանքս հաջողվել է»: Այս оրերին Լեոն երրորդ անգամ այդ ավարի համար մրցավազքի  է դուրս գալիս:

«Միամտություն էր Մեսսիից սխրանքներ սպասել նրա համար աշխարհի առաջին մրցաշարից»

Շուտով կլրանա Լեոնել Մեսսիի  27–ամյակը: Այս հանրաճանաչ ֆուտբոլիստը նվաճել է  21 ավար՝ «Բարսելոնա»-ի կապտանռնագույն, և 1-ը՝ երկրի հավաքականի երկնագույն–սպիտակ շապիկներով: Հենց այս անհամաչափության մասին են անընդհատ խոսում քննադատները: Այս պատճառով է, որ  ֆուտբոլիստը չի կարողանում Պելեի և Մարադոնայի հետ կանգնել համաշխարհային ֆուտբոլի պատվո պատվանդանի    միևնույն հարթակին: Նրանք  «գրավել» են աշխարհը, իսկ Մեսսին՝ ոչ: 

Այս փաստարկը, անկասկած, համոզիչ է, նույնիսկ եթե հղում ենք անում այն հանքամանքին, որ առաջին Մունդիալի ժամանակ ֆուտբոլիստը դեռ շատ երիտասարդ էր: Լավագույն վայրը, որի միջոցով Լեոնելը վերջ կդնի բոլոր այս խոսակցություններին, իհարկե, Բրազիլիան է: Ի՞նչը կարող է ավելի մեծ բավականություն պատճառել, քան հենց հակառակորդի տարածքից,  ֆուտբոլի արքայի աչքի առաջից հաղթական ավարը վերցնելը: Ուրիշ այսպիսի հնարավորություն Մեսսին հազիվ թե ունենա: Ու այս իրողությունը Մեսսին բոլորից լավ է հասկանում:

 

ԱԱ2006

Միամտություն էր Մեսսիից սխրանքներ սպասել նրա առաջին խոշոր մրցաշարից: Այդ ժամանակ նա դեռ 19 տարեկան էլ չկար և Իսպանիայի առաջնությունում խաղացել էր ընդամենը մեկուկես տարի:  Ճիշտ է, մեծահասակների մակարդակով առաջին լիարժեք  խաղաշրջանը ֆուտբոլիստի համար դարձավ հեքիաթային՝ նշանավորվելով Իսպանիայում և  Չեմպիոնների լիգայում հաղթանակներով, սակայն այդ ժամանակ  դեռ շատ երիտասարդ Մեսսին չհասցրեց հաստատուն կանգնել  ոտքի վրա, իսկ ազգային հավաքականում նոր-նոր էր սկսում հարմարվել:.

 «Ալբիսելեստեի»-ի մարզիչը այս տաղանդավոր ֆուտբոլիստին, այնուհանդերձ, հրավիրեց: Սակայն մարզիչն ավելի շատ վստահում էր առավել փորձառու այնպիսի վարպետների, ինչպիսիք էին Ռիկելմեն,Կրեսպոն և Սավյոլան:  Մեսսին, լինելով Արգենտինայի հավաքականի ամենաերիտասարդ անդամը, պահեստայինների նստարանին էր: Սակայն շատ շուտով նա այդ տեղը թողեց, և ավելին՝ փայլեց իր խաղով: Խմբային փուլի երկրոդ շրջանում հարավամերիկացիները հեշտորեն լուծեցին Սերբիայի և Չեռնոգարիայի հարցերը: Խեղճ Դրոգոսլավ Եվրիչը երեք գնդակը ընդունեց սեփական դարպասը մինչև Մեսսիի հայտնվելը և դրանից հետո: 75-րդ րոպեին Մեսսին փոխարինեց Մաքսի Ռոդրիգեսին և Խոսե Պերկերմանի՝ նրան տված   քսան րոպեի ընթացքում հասցրեց  ինքնուրույն գոլ խփել և оգնել Կարլոս Տևեսին:  Այսպիսի վառ դեբյուրտի համար Մեսսին պարգևատրվեց Նիդեռլանդների հետ խաղի մեկնարկային կազմում հիմնական  տեղով: Այնուհանդերձ, «խնջույքը» շարունակություն չունեցավ: Արգենտինացիները ոչ մի գոլ չխփեցին, և  1/8 եզրափակչին արդեն ոսկե տղան վերադարձավ իր տեղը պահեստայինների նստարանին: Մեսսին  այդ տեղը ևս մեկ անգամ թողեց մեքսիկացիների հետ հանդիպման ժամանակ և оգնեց ընկերներին ճնշելու հակառակորդին: Ցավոք, քառորդ եզրափակչում իր ընկերների՝ Գերմանիայի կողմից կրած պարտությունը Մեսսին դիտեց  որպես հանդիսատես:

ԱԱ2010

4 տարի անց Մեսսիի կարգավիճակը իր երկրի հավաքականում ամբողջովին փոխվեց և, իհարկե, դրա հետ մեկտեղ՝ պատասխանատվության զգացումը: Հարավաֆրիկյան Հանրապետություն նա մեկնեց ոչ  ավելի, ոչ պակաս, քան որպես իր երկրի գլխավոր հույսը: Լավատեսները իրենց ներշնչել էին, որ Մեսսին ու Մարադոնան միմյանց հետ սարեր շուռ կտան:  Վատատեսները հիշեցնում էին որակավորման փուլի տապալումները(1:6՝ Բոլիվիայի հետ, 1:3՝ տանը, Բրազիլիայի հետ) և պնդում էին, որ Մեսսին հավաքականում և իր ակումբում երկու տարբեր մարդ էր: Առաջինները, իհարկե, չէին ուզում լսել երկրորդներին, սակայն ստիպված էին…

«Բարսելոնա»-ի աստղից Աֆրիկայում սպասում և պահանջում էին հաստատել իր բարձրակարգ որակավորումը: Ավաղ, ֆուտբոլիստը դրան պատրաստ չէր ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ բարոյապես: Նա բարդույթավորված էր: Լիեոնելը նման էր իր սեփական անգույն ստվերին  և մրցաշարը լքեց առանց գոլերի: Այդ կարգի հարձակվողի համար դա իսկական տապալում էր: Արգենտինացիները հասան մինչև քառորդ եզրափակիչ, և միայն այդքանը: Գերմանացիների՝ 0:4 հաշվով տարած հաղթանակը անջնջելի հետք թողեց Քեյփթաունի մարզադաշտ դուրս եկած բոլոր խաղացողների վրա, սակայն ամենաշատը տուժեց Մեսսիի հեղինակությունը: ԱԱ-2010-ը դարձավ նրա վառ մարզական կենսագրության ամենադառը էջը:

ԱԱ- 2014

Իր կյանքի երրորդ աշխարհի առաջնությանը Մեսսին  եկել է կոչումներով ու բազմաթիվ հաղթանակներով: Հիմա նա թիմի ավագն է և այս խաղաշրջանի  «ալբիսելեստեներ»-ի ռմբարկուն:  Այստեղ կարելի է վստահ ասել, որ անձնական պարգևներն այս պահին Մեսսիին ամենաքիչն են հետաքրքրում. նա  դրանցից շատ ունի: Ֆուտբոլիստը ցանկանում է միայն իր հավաքականի կազմում դառնալ աշխարհի չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Огласите весь список, пожалуйста!’
Հաջորդ հոդվածը‘Գյուղնախարարը ավելացնում է տարօրինակ օրենքների ցանկը. Արգելվում է կենդանիների մարմնի դյուրազգաց մասերի սեղմումը (Տեսանյութ)’