‘Նրանք, ովքեր մաս են կազմելու երեկվա ծաղիկներով սկսված էս գործընթացին, լեգիտիմացնելու են մարտի 1-ը’

14492

Քաղաքացի Ռիմա Գրիգորյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ոստիկանության` ծաղիկներով երթին գալը մի քայլ չի. դա հեռահար նպատակների իրականացման առաջին քայլն է ընդամենը, իսկ նպատակը մարտի մեկի դեպքերի աղավաղումն է, եղածը լրիվ այլ կերպ ներկայացնելը` գլխիվայր շուռ տալը: Դրա համար նախ պետք է անել սենց սիմվոլիկ քայլեր` ասել, որ սա մեր բոլորի ցավն է ու դրանով լղոզել սահմանները, որ գծվել էին մարտի մեկին: Լղոզել սպանողների ու սպանվածների միջև եղած սահմանը, ինչպես նաև լղոզել ժողովրդի ու նրա ընտրությունը կեղծելով իշխանությունը յուրացրածների միջև եղած սահմանները ու ասել, որ մենք բոլորս մեկ ենք, որ բոլորս ցավում ենք, որ բոլորս ենք մեղավոր: Համահարթեցման էս գործընթացի միտումն էն է, որ եղած դեմ/այլ ձայներն էլ լռեն, ու բոլորս ապրենք միակուսակցական ու միադեմ պետությունում: Այնինչ, բոլորս մեղավոր չենք. կան կոնկրետ մեղավորներ, որոնք պիտի պատժվեն. նրանք, ովքեր երեկվա ծաղիկներով փորձում են ստեղծել էս մթնոլորտը, նրանք մեզ ասում են, որ մարտի մեկի համար պատասխան տվող չի լինելու: Նրանք, ովքեր մաս են կազմելու երեկվա ծաղիկներով սկսված էս գործընթացին, նրանք լեգիտիմացնելու են մարտի մեկը ու ընդունելու, համաձայնելու են, որ պատասխանատվություն չի լինելու: Սա կլինի Սերժի ու իշխանությունը յուրացրած մյուսների հաղթանակը ու մեր` ժողովրդի պարտությունը, ընդ որում` շատ երկարատև պարտությունը: Սա կնշանակի, որ Հայաստանը դեռ շատ երկար լռվելու ա գաղջի էս փոսում»:

Նախորդ հոդվածը‘Դոնալդ Թրամփի ճարտասանության դասընթացը’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Մարտի 1-ի ոստիկանության մասնակցության մասին’