‘Ն.Զոհրաբյան. «Ժառանգության» որոշ ներկայացուցիչների հայտարարությունները չեն կարող խանգարել միասնական քաղաքական օրակարգի ձևավորմանը ‘

1084

«Ժառանգության» որոշ ներկայացուցիչների հայտարարությունները չեն կարող խանգարել միասնական քաղաքական օրակարգի ձևավորմանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր թերահավատություն է հայտնել կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ ոչ իշխանական խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև քննարկումների լույսի ներքո: Զոհրաբյանը, սակայն, ընդգծել է, որ «Ժառանգության» առանձին անդամների հայտարարությունները նրանց անձնական դիրքորոշումն են: ««Ժառանգության» ներկայացուցիչների մոտ, ովքեր կուսակցության կողմից լիազորված են մասնակցելու քննարկումներին, ներկայացնելու կուսակցության տեսակետը, ես թերահավատություն չեմ նկատել միասնական քաղաքական օրակարգի ձևավորման առնչությամբ: Մնացած բոլորը, հնարավոր է, իրենց անձնական տեսակետն են հնչեցնում, հետևաբար` հարկ չեմ համարում հիմք ընդունել նրանց հայտարարությունները»,- ասել է Զոհրաբյանը:  

 

Նախորդ հոդվածը‘«Ինչքան հեռանում ենք Հոկտեմբերի 27-ից, այնքան ավելի հասկանում ենք Սպարապետի դերը» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Յարոշի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել’