‘Ն. Զոհրաբյան. 3 հետեւություն, թե ինչու ԱԱԽ անդամներին չեն տեղեկացրել ՄՄ-ին միանալու մասին’

1174

ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն, օրերս անդրադառնալով ԲՀԿ-ական գործիչների հայտարարություններին, թե Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը կայացրել է միանձնյա, հակադարձել էր. «Խնդիրը քննարկվել է Անվտանգության խորհրդում, եւ ես չէ, որ պիտի հիշեցնեմ որոշ գործիչների, այս դեպքում՝ ԲՀԿ-ական, թե ինչ ներկայացվածություն ունի ԲՀԿ-ն անվտանգության խորհրդում»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը` հակադարձեց. «Որքան տեղյակ եմ` ԱԱԽ անդամների գերակշիռ մեծամասնությունը պարտաճանաչ կերպով մասնակցում է ԱԱԽ նիստերին, եւ նրանք մինչեւ վերջերս տրամագծորեն հակառակ բանն էին պնդում՝ Մաքսային միությանն անդամակցելու անհնարինության մասին: Սրանից երեք հետեւություն՝ կամ նրանց հարկ չի համարվել տեղյակ պահել Մաքսային միությանն անդամակցելու որոշումների մասին, կամ նրանք ԱԱԽ նիստերի ժամանակ քնած են եղել, կամ էլ մտքով եղել են Կիպրոսի օֆշորներում»: 

Նախորդ հոդվածը‘Դատավորը մերժեց Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությունը. Հաջորդ նիստը` սեպտեմբերի 18-ին. Ֆոտոներ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական համալսարանի առաջին պտուղները’