‘Շաբաթվա տրանսֆերային լուրը. Մանչինին պահանջում է Բարսայից «փախցնել» Նեյմարին’

1260

Չիկի Բեգիրիստայնի «քաղաքայինների» սպորտային տնօրենի պաշտնոնին նշանալվելու և դրա հնարավոր հետևանքների մասին արդեն անդրադարձել ենք: Խոսքը Բեգիրիստայնի այն առաքելության մասին է, որի ժամանակ նա Կատալոնիայից դեպի Մանչեսթեր պետք է փորձի տեղափոխել ակումբի նախկին տնօրենների խորհրդի անդամներին, ովքեր հաջողության հասան Ժոան Լապորտայի գլխավորած տարիների ընթացքում: Ակումբի բազմաթիվ երիտասարդ տաղանդներին, ինչպես առաջին թիմից (Սեսկ, Տյագո, Բուսկետս), այնպես էլ Բարսա Բ-ից (Ռաֆինյա, Սերխի Ռոբերտո, Դոնգու) և, իհարկե, եթե հնարավոր լինի նաև Բարսայի արդեն իսկ լեգենդար մարզիչ Պեպ Գվարդիոլային, ով պատրաստ է բազմաթիվ տարբերակներ քննարկել իր ապագայի հետ կապված:

Այս ամենի հետ մեկտեղ անցած շաբաթվա ընթացքում բրիտանական մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ «Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Բեգիրիստայնից խնդրել է Բարսայի ձեռքից փախցնել նաև «Սանտոս»-ի և ամբողջ բրազիլական ֆուտբոլի ներկայիս գլխավոր տաղանդ Նեյմարին: Ինչու՞ հենց «փախցնել» Բարսայից, քանի որ արդեն վաղուց իսպանական մամուլը համարում է, որ Բարսան արդեն իսկ տիրապետում է խաղացողի տրանսֆերային իրավիճակին՝ վճարելով նրա համար նախնական 10 մլն , և «Սանտոս»-ը, պայմանավորվածությունը խախտելու դեպքում, ստիպված կլինի նրանց հետ վերադարձնել գումարի կրկնակին: Այս լուրերը շատ ավելի հավաստի սկսեցին թվալ, երբ “Բարսելոնա”-ն հրապարակեց ակումբի տարվա ֆինանսական հաշվետվությունը, որտեղ նշվում էր, որ նրանք տարվա ընթացքում կատարել են 10 մլն- ի «ներդրում», և այն ավարտելու համար պետք է վճարվի ևս 30 մլն :

Ինչևէ, Մանչինին Նեյմարի կարիքն ունի ոչ միայն ավելի շատ երկրպագուների ուշադրությունն իրենց ակումբի վրա կենտրոնացնելու, այլև հենց խաղային դիրքի առումով: Անցած մրցաշրջանում թիմը Սիլվայի և Ագուերոյի շնորհիվ կարողանում էր բավարար սրություն և օրիգինալություն ապահովել առջևի գծում, այնինչ այս մրցաշրջանում թիմի հարձակման գծի խաղը կաղում է նաև կարգով ավելի ցածր թիմերի դեմ: Առջևի գծի խաղացողներից ոչ ոք կայուն խաղով աչքի չի ընկնում: Համեմատության համար նշենք, որ առաջատարների կազմից նույնիսկ «Էվերտոն»-ն է իր հաշվին ավելի շատ գնդակ գրանցել, քան Մանչինիի թիմը, իսկ, օրինակ,Դավիդ Սիլվան, ով անցած խաղաշրջանի «Պրեմիեր լիգա»-ի ամենաշատ գոլային փախանցումներն էր կատարել (15), այս մրցաշրջանում դեռևս ոչ մի գոլային փոխանցում իր հաշվին չունի:

Պարզ է, որ Մանչինիի և ոչ մի ցանկություն կարող է չկատարվել, քանի որ արաբ շեյխերը չեն պատրաստվում երկրորդ տարին անընդմեջ հանդուրժել թիմի՝ ՉԼ-ի խմբային փուլից դուրս մնալը, ինչը ներկա պահին ավելի քան հավանական է թվում: Մանչինիի հնարավոր պաշտոնանկության դեպքում շոշափվում է բազմաթիվ մասնագետների անուններ, ովքեր, իհարկե, կունենան իրենց ծրագրերը և իրենց ցանկությունները թիմ կառուցելու համար:

Որտեղի՞ց 250 մլն  ունեցող Բարսային գումարներ Նեյմարի ձեռք բերման համար

Սանդրո Ռոսելի կառավարման տարիների ընթացում ակումբի՝ կես միլլիարդին  հասնող պարտքը կտրուկ նվազել է, և ըստ ակումբի փոխնախագահ Խավիեր Ֆաուստի, այն այժմ կազմում է ընդամենը  250 մլն : Այս երեք տարիների ժամանակ Բարսան հրաժարվեց դեռևս 2007-ին տնօրենների խորհրդի կողմից ընդունած «Կամպ Նոու»-ն վերակառուցելու կամ նոր մարզադաշտ ունենալու նախագծից:

Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխվելուն նպաստում են խաղացողի՝ Մեսսիի կողքին խաղալու անձնական ցանկությունը, որի մասին նա բազմիցս հայտարարել է, և բազմաթիվ բրազիլացի աստղերի`Ռոնալդոի, Դեկուի, Ռոնալդինյոյի, Բելլետտիի կողմից խորհուրդները, ովքեր նրան խորհուրդ են տալիս «Սանտո ս»-ը լքելու դեպքում տեղափոխվել հենց «Բարսելոնա»: Ինչ վերաբերվում է նրա տրանսֆերային բարձր արժեքին, ապա երեկ կատալոնական «Մունդո Դեպորտիվո» օրաթերթը հրապարակեց «կապտանռնագույնների» այն մշակած պլանը, որի շնորհիվ նրանք արդեն հաջորդ ամառ կկարողանան վճարել “Սանտոս”-ի հետ համաձայնագրի ամբողջ գումարը: Ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը ընտրել է տրանսֆերային այնպիսի քաղաքակունություն, համաձայն որի թիմը ամեն մրցաշրջան ձեռքբերումների համար չպետք է ծախսի ավելի շատ, քան 40 մլն €: Անցյալ ամառ այդ գումարից Ալբայի և Սոնգի տրանսֆերների վրա ծախսվեց ընդամենը 33 մլն €, և 7 մլն-ն գումարվեց հաջորդ ամառվա տրանսֆերների գումարին:

Բացի կուտակված 7 մլն €-ից Բարսան, ըստ  «Մունդո Դեպորտիվո»-ի, հուսով է նաև «Շալկե»-ում և «Միլան»-ում վարձավճարով հանդես եկող Աֆելայի և Բոյանի իրավունքների ամբողջական վաճառքից ստանալ ընդհանուր 25 մլն €: Պետք է հաշվի առնել, որ բրազիլացու թիմում հայտնվելու դեպքում, Բարսան կլքի Վիլյա, Սանչես, Տելյո, Կուենկա քառյակից առնվազն մեկը, ում տրանսֆերից ստացած գումարով էլ Անդոնի Սուբիսարետան կփորձի լուծել վստահելի կենտրոնական պաշտպանի խնդիրը, որի կարիքը այդքան զգում է Տիտո Վիլանովան:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Իլյա Օլեյնիկովը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը դիտել է Արա Գյուլերի ցուցահանդեսը’