‘Շաբաթ երեկոյան Չինաստանի դրոշը կհայտնվի Լուսնի վրա’

2082

Չինաստանը կդառնա վերջին 37 տարում առաջին պետությունը, որի տիեզերկան սարքը՝ լուսնագնացով հանդերձ, վայրէջք կկատարի Լուսնի վրա:

Ըստ Գրինվիչի՝ մոտավորապես ժամը 13.30-ին (17.30) «Չանզ-3» տիեզերանավը, վեցանիվ «Յույտու» («Նեֆրիտե նապաստակ») ռոբոտի հետ միասին,  վայրէջք կկատարի Լուսնի վրա՝ Ծիածանի ծոցի շրջանում: Լուսնագնացը կարող է շարժվել ժամում 200 կմ արագությամբ և հաղթահարել 30 աստիճան թեքություն ունեցող բարձունքները:

BBC-ի գիտության և տեխնիկայի գծով մեկնաբանը նշում է, որ «Յույտու»-ի արձակումը նշանակալի փուլ է տիեզերքը յուրացնելու ուղղությամբ Չինաստանի հավակնոտ ծրագրում:

2007 թ. ՉԺՀ-ն տիեզերք է արձակել «Չանզ-1»-ը, որը 16 ամիս շարունակ կազմել է Լուսնի եռաչափ քարտեզը, իսկ 2010 թ. Լուսին է ուղարկվել լուսանկարչական սարքերով չինական լուսնագնացը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘«Սերժ Սարգսյանը պաթոլոգիկ վախ ունի ոչիշխանական լրատվամիջոցներից»’
Հաջորդ հոդվածը‘Թալինում 10-րդ դասարանի աշակերտը ինքնասպանություն է գործել’