‘«Շալկե» – «Բորուսիա Դորտմունդ» ` 2-2 (տեսանյութ)’

1775

Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը մի քանի վտանգավոր պահեր ունեցան, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Ընդմիջումից հետո «Բորուսիայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ակտիվություն հաղորդեց դորտմունդցիների խաղին: 

49-րդ րոպեին Շինձի Կագավան բացեց խաղի հաշիվը, իսկ ընդամենը 2 րոպե անց Լերոյ Զանեն խփեց «Շալկեի» պատասխան գոլը: 56-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ աչքի ընկավ Մատիաս Գինտերը, սակայն դաշտի տերերին հաջողվեց խուսափել պարտությունից. 66-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Կլաս-Յան Հունտելարը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

ՇԱԼԿԵԲՈՐՈՒՍԻԱ Դ.

2-2 (0-0)

MC

 

0-1՝ Սինձի Կագավա 49՛, 1-1՝ Լերոյ Սանե 51՛, 1-2՝ Մաթիաս Հինտեր 56՛, 2-2՝ Կլաս Յան Հունտելաար 66՛ (11մ)

 

ՇԱԼԿԵ. 1.Ռալֆ Ֆերման, 3.Ժունիոր Կայսարա (7.Մաքս Մայեր, 60), 6.Սեադ Կոլաշինաց (15.Դենիս Աոգո, 74), 27.Սաշա Ռիտեր, 32.Ժոել Մատիպ, 5.Յոհանես Գայս, 11.Յունես Բելհանդա (13.Էրիկ Շուպո-Մոտինգ, 82), 19.Լերոյ Սանե, 23.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 33.Ռոման Նոյշտադեր, 25.Կլաս Յան Հունտելաար

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 38.Ռոման Բյուրկի, 15.Մատս Հումմելս (10.Հենրիխ Մխիթարյան, 46), 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 28.Մաթիաս Հինտեր, 37.Էրիկ Դուրմ, 6.Սվեն Բենդեր, 14.Մորից Լյատներ (17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 73), 18.Նուրի Շահին, 22.Քրիստիան Պուլիսիչ (8.Իլկայ Գյունդոգան, 73), 23.Սինձի Կագավա, 20.Ադրիան Ռամոս

 

Զգուշացում՝ Սեադ Կոլաշինաց 45՛ (Շ), Սաշա Ռիտեր 52՛ (Շ), Պիեր-Էմիլ Հյոյբյերգ 71՛ (Շ), Յունես Բելհանդա 81՛ (Շ), Ռոման Նոյշտադեր 87՛ (Շ), Նուրի Շահին 31՛ (Բ), Սոկրատիս Պապաստատոպուլոս 65՛ (Բ), Էրիկ Դուրմ 73՛ (Բ) ;Մրցավար՝ Ֆելիքս Ցվայեր (Գերմանիա)

 

52

ԳՆԴԱԿԻ %

48

10 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

16 (5)

22

ՏՈՒԳԱՆՔ

13

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

9

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘«Սանդերլենդ» – «Լեսթեր»` 0-2․ Ջեյմի Վարդիի դուբլը հերթական հաղթանակն է պարգևում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 3-0․ «Տոտենհեմը» շարունակում է հետապնդել առաջատարին (տեսանյութ)’