Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդները կխաղան Աստանայում

197

ՖԻԴԵ-ի որոշմամբ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու և չինացի Դին Լիժենի միջև աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար շախմատային մրցախաղը կանցկացվի ղազախական Աստանա քաղաքում ապրիլի 7-ից մայիսի 1-ը:

Մրցախաղի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է, որից 1,2 միլիոնը կստանա աշխարհի չեմպիոն հռչակված շախմատիստը: Այդ մրցամարտում կորոշվի շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը:

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին պաշտոնապես հրաժարվել էր Յան Նեպոմնյաշչու հետ տիտղոսի պաշտպանության համար մրցախաղ անցկացնելուց: Դրանից հետո եզրափակիչ մրցախաղին մասնակցելու իրավունքը տրվեց Դին Լիժենին, որը Հավակնորդների մրցաշարում զբաղեցրել էր երկրորդ տեղը:  ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում նա երկրորդն է Մագնուս Կարլսենից հետո:

Նախորդ հոդվածըԱնտոնով․ «Տաքգլուխները պետք է ուշքի գան և թույլ չտան միջուկային արմագեդոն»
Հաջորդ հոդվածըTata Steel Chess. Լեւոն Արոնյանի առաջին հաղթանակը