‘Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը՝ նոյեմբերին Նյու Յորքում’

962

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 10-ից 30-ը Նյու Յորքում: Այդ մասին թվիթերյան էջում գրել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն մրցախաղի կայքում ողջունել է դիմակայությունը Նյու Յորքում անցկացնելու փաստը:

Մրցանակային հիմնադրամը կլինի առնվազն մեկ միլիոն եվրո:

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը հայտնի կդառնա մարտի 11-ից 28-ը Մոսկվայում անցկացվելիք հավակնորդների մրցաշարի արդյունքում:

Մեկնարկային տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրն: Կկայանան նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) — Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) — Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) — Վեսելին Տոպալով (Բուլղարիա) պարտիաները:

Նախորդ հոդվածը‘Պիկեն բացառում է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը նահանջել է’