Շախմատ. Մարիամ Մկրտչյանն Մ18 տարեկանների ԱԱ-ի առաջատարն է

278

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաջող է հանդես գալիս Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը։

7-րդ տուրում 18-ամյա շախմատիստուհին սև խաղաքարերով առավելության է հասել Իսպանիայի ներկայացուցչի նկատմամբ՝ տանելով իր 7-րդ անընդմեջ հաղթանակը։ Մարիամը 7 հնարավորից վաստակել է 7 միավոր և ամրապնդվել Մ18 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում։

Մարիամն արդեն 1 միավորով է գերազանցում Ադրբեջանի ներկայացուցիչ Այան Ալլահվերդիևային, որի հետ էլ ուժերը կչափի վաղը կայանալիք 8-րդ տուրում։

Սեպտեմբերի 13-ին կկայանան 8-րդ տուրի պարտիաները: ԱԱ-ի ավարտին մնացել է 4 տուր:

Հիշեցնենք՝ Հայաստանը 12 մարզիկով է մասնակցում Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների (Մ-14, Մ-16, Մ-18 ) առաջնությանը։

Նախորդ հոդվածըՍպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Ֆրանսիայի և Գերմանիայի ակումբները
Հաջորդ հոդվածըՎիրավորվել է քաղաքացիական երեք անձ. մեկի վիճակը գնահատվում է ծանր․ ԱՆ