‘«Շախտյորը» հաղթեց. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ’

1070

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում առաջատարը՝ Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունել էր Օդեսայի «Չեռնոմորեցին»:

«Հանքափորները» ամբողջ խաղի ընթացքում մեծ առավելություն ունեին եւ հաղթեցին խոշոր՝ 3:0 հաշվով: Տեւական դադարից հետո վերջապես գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 59-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0, իսկ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում խփեց 19-րդ գնդակը: Նշենք, որ սա Մխիթարյանի 100-րդ հանդիպումն էր Ուկրաինայի առաջնությունում, որոնցից 63-ը՝ «Շախտյորի», իսկ 37-ը՝ Դոնեցկի «Մետալուրգի» կազմում:

Այս հաղթանակից հետո «Շախտյորը» վաստակեց 60 միավորի եւ 16 միավորով գերազանցում է «Դնեպրին»:

Ուկրաինայի առաջնություն. 21-րդ տուր

«Շախտյոր» — «Չեռնոմորեց»՝ 3:0

Ֆերնանդինյո՝ 42, Հենրիխ Մխիթարյան՝ 59, Լուիս Ադրիանո՝ 73

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ահաբեկչություն իրականացնելու մտադրության համար իսլամիստին 10 տարվա ազատազրկման են դատապարտել’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի նորընտիր պապը կհանդիպի իր նախորդին’