‘«Շախտյորը» հաղթեց, Մխիթարյանը չիրացրեց 11 մետրանոց հարվածը’

1047

Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Շախտյորը» 4:1 հաշվով հաղթեց «Գովերլային»:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ողջ հանդիպմանը, սակայն ընդամենը մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ 64-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը:

«Գովերլայի» կազմում հանդիպմանը մասնակցեցին Արթուր Եդիգարյանը, որը սակայն առաջին խաղակեսից հետո փոխարինվեց եւ Եղիշե Մելիքյանը, որը խաղադաշտ մտավ 80-րդ րոպեին:

Ուկրաինայի Գավաթ. 1/8 եզրափակիչ 

«Գովերլա» — «Շախտյոր»` 1:4

Լոպես՝ 55 (11մ) – Ֆերնանդինյո՝ 50, Տեյշեյրա՝ 68, Ադրիանո՝ 73, Վիլիան՝ 75 (11մ)

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում խոշոր պայթյուն է որոտացել ‘
Հաջորդ հոդվածը‘Գները Հայաստանում շարունակում են աճել’