‘«Շախտյորը» ձեռք բերեց հերթական բրազիլացուն’

680

Փետրվարի 14-ին Դոնեցկի «Շախտյորը» պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպան Իսմայիլի հետ, որը մինչ այդ հանդես էր գալիս պորտուգալական «Բրագայում»: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 4 միլիոն եվրո: Նշենք, որ Իսմայիլին դարձավ «Շախտյորի» կազմում հանդես եկող իններորդ բրազիլացին:

Իսմայիլի Գոնսալվես դոս Սանթոսը հանդես է եկել բրազիլական «Դեսպորտիվո», «Սան-Բենտու» եւ պորտուգալական «Էշտորիլ», «Օլյանենսե», «Բրագա» ակումբներում: Պորտուգալիայի առաջնությունում նա անցկացրել է 54 հանդիպում եւ խփել 3 գոլ:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին բանաստեղծություն են ձոնում (Տեսանյութ)’