‘«Շախտյորը» պատրաստ է Ալեգրիին 4-ամյա պայմանագիր առաջարկել’

822

Դոնեցկի «Շախտյորը» պատրաստ է «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին պայմանագիր առաջարկել, եթե մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հեռանա:

Հաղորդվում է, որ «Շախտյորի» սեփականատեր Ռինատ Ախմետովը իտալացի մասնագետին պատրաստ է 4-ամյա պայմանագիր առաջարկել` տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով: «Միլանում» Ալեգրին վաստակում է տարեկան 2,5 միլիոն եվրո, ինչը ամենաբարձրերից մեկն է Իտալիայում: Սակայն թիմի ղեկավարությունը չի կարող նրան նոր` ավելի բարձր աշխատավարձ առաջարկել պայմանագիրը երկարաձգելու դեպքում:

Ալեգրիին ցանկանում է ձեռք բերել նաեւ «Ռոման»: Նշենք, որ Ալեգրիի պայմանագիրը «Միլանի» հետ գործում է մինչեւ 2014 թվականի հունիսը, հաղորդում է Football Italia-ն: 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միացյալ Թագավորության փոխարտգործնախարարին’
Հաջորդ հոդվածը‘Այս տարվա երկու ամիսներին Վրաստան է այցելել 101,3 հազար հայաստանցի’