‘«Շախտյորի» գլխավոր տնօրեն. Մենք Մխիթարյանի գործակալին հայտնել ենք «Շախտյորի» պայմանները’

869

«Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հաստատել է այն տեղեկությունները, որ Դորտմուդի «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել:

«Այն, որ «Բորուսիան» կապ է հաստատել «Շախտյորի» հետ, ճիշտ է: Չգիտեմ, թե այժմ որտեղ է գտնվում Մխիթարյանը, նա իր գործակալի հետ է շփվում, իսկ գործակալն էլ հարցերը լուծելու իր մարտավարությունն ունի: «Բորուսիան» մեզ 30 միլիոն դոլարի առաջարկ էր արել:

Երեկ ես կապվել եմ Մխիթարյանի գործակալի հետ եւ նրան «Շախտյորի» պաշտոնական դիրքորոշումը գրել: Այն կայանում է նրանում, որ մենք պատրաստ ենք Մխիթարյանին 30 միլիոն եվրոյով վաճառել մեկ վճարումով: Այդ առաջարկությունը ուժի մեջ է 10 օրվա ընթացքում: Եթե կա ակումբ, որը պատրաստ է գնել Մխիթարյանին, ապա մենք պատրաստ ենք նշված պայմաններին»,- Պալկինի խոսքն է մեջբերում Terrikon.com-ը:

Նախորդ հոդվածը‘ИТАР-ТАСС. Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես կներկայացվի որպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Դանիան ԵՄ-ի ամենաթանկ երկիրն է’