‘«Շախտյորի» գլխավոր տնօրեն. միակ ստացված առաջարկը՝ «Բորուսիայի» 30 միլիոն դոլարի առաջարկն է’

1052

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը Football.ua-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հարցին:

— Մխիթարյա՞նը: Որևէ փոփոխություն չկա: Ես արդեն ասել եմ, որ «Բորուսիան» 30 միլիոն դոլարի առաջարկ է արել: Դա միակ ստացված առաջարկն է:

Ի՞նչպիսի գումար է նշված նրա պայմանագրում, որի դիմաց նա կարող է հեռանալ:

— Մխիթարյանի պայմանագրում նման գումար չկա նշված: Այնտեղ նշված են պատժաչափերը՝ պայմանագիրը միակողմանի խզելու դեպքում, իսկ դա հավասար է 30 միլիոն դոլարի: Եթե Մխիթարյանը ցանկանում է խզել պայմանագիրը, նա կարող է «Շախտյորին» 30 միլիոն դոլար վճարել և գնալ այն ակումբ, որը կցանկանա: Եթե մենք քաղաքակիրթ ուղով ենք գնում և վաճառում ենք ֆուտբոլիստին, իսկ նա չի խզում պայմանագիրը, ապա դրա համար սահմանված է 30 միլիոն եվրո արժեքը:

Ի՞նչ է սպասվում ֆուտբոլիստին, եթե նրա համար առաջարկված գումարը չբավարարի «Շախտյորին»: Նա կուղարկվի՞ փոխարինող կազմ կամ կտուգանվի՞:

— Իհարկե, Մխիթարյանը կպատժվի: Նա չի հայտնվել հավաքներին և պայմանագրում նշված են պատժաչափեր: Այնպես որ, դա մեզ համար խնդիր չէ:

Աղբյուրը՝ http://totalfootball.am

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Մեր հավաքականը առաջադիմել է 23 հորիզոնականով’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Եգիպտոսում քաղաքացիական պատերազմի հավանականությունը մեծ չէ’