‘«Շախտյորի» գլխավոր տնօրեն. Մխիթարյանի համար 40 միլիոն եվրոն մեծ գումար չէ’

1009

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը մեկնաբանել է թիմի մարզիչ Միրչա Լուչեսկուի հայտարարությունը, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Զենիթ» չի կայացել:

«Զենիթի» ղեկավարությունը  հեռախոսազրույցում պարզապես հետաքրքրվել էր Մխիթարյանով: Պաշտոնական ոչ մի գրություն չի եղել: Մենք նույնիսկ գնի մասին չենք խոսել: Հենրիխն էլ երբեւիցե չի ասել, թե ցանկանում է «Զենիթ» տեղափոխվել:

Այնպես որ, միայն մեկ զանգ է եղել: Միգուցե, Լուչեսկուին էլ են զանգել: Այդ առթիվ ես նրա հետ չեմ զրուցել:

«Շախտյորը» պատրաստ է բանակցություններ վարել ցանկացած ֆուտբոլիստի շուրջ: Իհարկե, մենք չենք ցանկանում բաժանվել Մխիթարյանից: Բայց եթե վաղը ինչ-որ մեկը գա եւ 40 միլիոն եվրո առաջարկի… Հաշվի առնելով, թե «Զենիթը» ինչ գումարներ է ծախսում ֆուտբոլիստների վրա, ապա 40 միլիոնը` ընդհանրապես գումար չէ»,- Պալկինի խոսքն է մեջբերում «Спорт день за днем»-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն արտահերթ համագումարով կհայտարարի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Ջոզեֆ Բայդենը չկարողացավ բեկում մտցնել նախընտրական մրցապայքարում ‘