‘«Շախտյոր» — «Բորուսիա» հանդիպման մրցավարը չի կարողացել Դոնեցկ մեկնել’

950

Մյունխեն – Դոնեցկ չվերթն իրականացնող ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է ծանրաբեռնվածության պատճառով: Այդ ինքնաթիռով Դոնեկ պետք է ժամաներ Չեմպիոնների լիգայի «Շախտյոր» — «Բորուսիա» հանդիպման գլխավոր մրցավար Հովարդ Ուեբը, հայտնում է Spiegel Online-ը:

Բացի Ուեբի մրցավարական անձնակազմից, ինքնաթիռում են եղել նաեւ մեծ թվով լրագրողներ, որոնք պետք է լուսաբանեին հանդիպումը: «Լյուֆհանզա» ավիաընկերությունը դիմել է ուղեւորներին՝ խնդրելով, որ 10 հոգի լքի ինքնաթիռը՝ առաջարկելով նրանց 400 եվրո փոխհատուցում:

Այդ խնդրանքին արձագանքել են «Բորուսիայի» մի քանի երկրպագու, որոնք լքել են ինքնաթիռը: Նրանք Դոնեցկ կմեկնեն վաղը՝ առավոտյան չվերթով:

Նախորդ հոդվածը‘Ո՞ւմ դեմ էր ուղղված թուրք-սիրիական սահմանում որոտացած պայթյունը’
Հաջորդ հոդվածը‘Ռուս գրողները հանդես են եկել Աքրամ Այլիսլիի պաշտպանությամբ’