‘ «Շախտյոր»-ի բրազիլացիները ցանկանում են ռևանշի հասնել «Բավարիա»-ի ֆուտբոլիստների նկատմամբ’

841

Դոնեցկի «Շախտյոր»-ի բրազիլացի ֆուտբոլիստները ցանկանում են ռևանշի հասնել «Բավարիա»-ի ֆուտբոլիստների նկատմամբ Աշխարհի 2014 թվականի առաջնության կիսաեզրափակիչ խաղում Բրազիլիայի հավաքականի` Գերմանիայի հավաքականից կրած 1-7 հաշվով պարտության համար: Այդ մասին պատմել է «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ՉԼ 1/8-րդ եզրափակչի` «Բավարիա»-ի դեմ առաջին խաղից առաջ.

«Իհարկե, «Բավարիա»-ն ֆավորիտ է այս խաղում: Այն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, որը գլխավորում է մի մարզիչ, ով անսահման սիրում է իր գործը: Երկու տարում Խոսեպ Գվարդիոլան ամբողջովին փոխեց  «Բավարիա»-ն` այն դարձնելով «լատինական» թիմ: Իմ կարծիքով, նա հիանալի կոլեկտիվ է ստեղծում:

Փլեյ-օֆֆի խաղերում միշտ շանս կա: Ֆուտբոլում միշտ չէ, որ հաղթում է տրամաբանությունը: Բացի դա, մի բան էլ կա: Մեր թիմում 13 բրազիլացի է խաղում, ովքեր երազում են ռևանշի հասնել «Բավարիա»-ի կազմում հանդես եկող աշխարհի 6 չեմպիոնների նկատմամբ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բրազիլիայի հավաքականի պարտության համար»,- Լուչեսկուի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Ռոբեն. «Պատրաստվում ենք «Շախտյորի» հետ հանդիպմանը»’
Հաջորդ հոդվածը‘Սքոուլզ. ««Յուվենտուսը» կարող է հաղթահարել «Բորուսիայի» արգելքը» ‘