‘«Շախտյոր»-«Կրասնոդար»՝ 2:1. Պիզելին նշեց իր նորամուտը’

888

Ավստրիայում իրենց ուսումնամարզական հավաքն անցկացնող «Կրասնոդարն» ու Դոնեցկի «Շախտյորը» հանդիպեցին միմյանց ստուգողական խաղում:

Ավելի ուժեղ գտնվեցին ուկրաինական թիմի ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 2-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «Կրասնոդարի» մարզաշապիկով և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Իսկ ահա «Շախտյորի» կազմում բացակայում էին այն ֆուտբոլիստները, ովքեր մեկ շաբաթ առաջ հանդիպում էին անցկացրել իրենց ազգային հավաքականների կազմում` Հենրիխ Մխիթարյանը, Դարիո Սռնան ու Անդրեյ Պյատովը, տեղեկացնում է ArmFootball.com-ը:

Ընկերական հանդիպում

«Շախտյոր» — «Կրասնոդար»՝ 2։1

Դուգլաս Կոստա, 10, Լուիս Ադրիանո, 29 – Մաուրիսիո Պերեյրա, 15

Նախորդ հոդվածը‘Կոժարի այցը հետաձգվել է Սերժ Սարգսյանի պատճառով. ասել են՝ «արտասահմանում բուժվում է»’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիա-Մեքսիկա՝ Ուղիղ’