‘Շահագործման է հանձնվել Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը’

850

Ամբողջությամբ ավարտվել է 2012 թվականի մայիսին սկսված Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2.6 կմ ընդհանուր երկարությամբ նոր ավտոճանապարհի շինարարությունը։

Ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը 9մ է, երկու կողմերից հետիոտնային մայթերի լայնությունը՝ 1.5մ։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այս հատվածում, Ալմաստ գործարանին հարող նախկին երկաթգծի կամրջի վերակառուցմամբ, ըստ էության, ստեղծվել է տրանսպորտային նոր հանգույց։ Կամրջի երկարությունը 66մ է, երթևեկելի մասի լայնությունը՝ 7.5մ: Կամրջի երկու կողմերում մեկական մետր լայնությամբ մայթեր են: Կառուցվել են նաև նոր ճանապարհը Ռուբինյանց փողոցին կապող, 290 գծմ ընդհանուր երկարությամբ մոտեցման երկու ուղիներ։

Նախորդ հոդվածը‘Ախքավճար՝ ազգային անվտանգության շահերից ելնելով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Գազի հարցում իշխանություններն իրենց պահել են «ղումար խաղալիս» պարտվողի պես ‘